ԱԱրման Գալոյան

Գյումրու ավագանին 20 մլն դրամ է հատկացրել Արցախին

Գյումրու ավագանին 20 մլն դրամ է հատկացրել Արցախին

Գյումրու ավագանու այսօրվա որոշմամբ 20 մլն դրամ է փոխանցվել Արցախին: 10 մլն դրամը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին, 10 մլն դրամ՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերականգնմանը:

«Սկզբում 10 մլն էինք նախատեսել, հետո որ եկեղեցու ավերումը եղավ, ևս 10 մլն ավելացրինք: Հիմա անպայման մենք այնպես ենք անելու, որ այդ 20 մլն-ից 10 միլիոնը գնա հենց եկեղեցուն: Հիմնադրամի հետ կխորհրդակցենք, կհասկանանք, թե ինչպես ենք այդ գումարը փոխանցելու: Եթե պետք է, Շուշիի քաղաքապետարանին կփոխանցենք, եթե ասեն՝ հիմնադրամին, ուրեմն հիմնադրամին կփոխանցենք»,- հայտնել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում