ԱԱրման Գալոյան

Պատերազմից հետո ով գիտի, թե Ալիևի հոգում ինչ խոցեր են առաջանալու. ԱՀ նախագահի խոսնակ

Պատերազմից հետո ով գիտի, թե Ալիևի հոգում ինչ խոցեր են առաջանալու. ԱՀ նախագահի խոսնակ

«Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն՝ հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետին, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հետ կապված է ընդամենը աշխարհագրական դիրքով, դեռ շատ խոր և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած՝ այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։

Ամեն ինչ լավ է լինելու։

Կարևորը՝ անփորձանք գիշեր մեր տղաներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում