ՌՌոզա Խաչատրյան

Ինձ բերել է այստեղ երջանիկ կյանքի համար պայքարը. Աշոտ Փաշինյանն այսօր ռազմաճակատ է մեկնում

Ինձ բերել է այստեղ երջանիկ կյանքի համար պայքարը. Աշոտ Փաշինյանն այսօր ռազմաճակատ է մեկնում

Այսօր ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, կամավորների թվում է, որոնք զինվորական ավտոբուսով շարժվում են դեպի առաջնագիծ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտի մայրը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ մեջբերելով որդու խոսքը.

«Մենք մեր պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, որ իրավունք ունենք ապրելու և ստեղծագործելու մեր հայրենի հողում, մենք շատ լավ գիտենք այդ պայքարի գինը և նպատակը: Երջանիկ ու խաղաղ կյանքի համար պայքարը բերեց ինձ այստեղ և այն փաստը, որ այսօր խախտվում է այդ իրավունքը: Մենք հաղթելու ենք, ունենալու ենք երջանիկ կյանք, երջանկություն ենք ստեղծելու մեր եղբայրների ու քույրերի համար»,- ասել է Աշոտ Փաշինյանը: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում