ՌՌոզա Խաչատրյան

Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը: Քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք:

 
Ժնևի քաղաքային խորհրդի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ:
 

Քաղաք Ժնև Ռ -271

 
Քաղաքային խորհուրդ 2 հոկտեմբեր 2020
 

Առնո Մորեյոնի, Աննա Բարսեղյանի, Օլիվիե Գուրթների, Բրիջիտ Սուդերի, Ալեն դե Կալբերմատենի և Դելֆին Վյուզտի հոկտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևը։

 

Հաշվի առնելով, որ՝
 

• Լեռնային Ղարաբաղի տարածքը կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք.

 
• 1923 թվականի Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը.
 
• Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլև հակառակը՝ 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության փլուզումը այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն.
 
• Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հետևեց խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և իր անկախությունը հայտարարեց 1991 թվականի սեպտեմբերի 2 ին՝ հաստատելով նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով.
 
• Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված կոտորածների, այդ թվում՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության տարածքում.
 
• անկախությունից ի վեր Ղարաբաղի իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը և մշակութային ու տնտեսական բարգավաճումը,
 
• հայերի ոչնչացումը քարոզող ադրբեջանական հռետորաբանությունը շարունակական բնույթ է կրում հայերի դեմ պատերազմ սկսելուց ի վեր.
 
• կիրակի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ադրբեջանցիների մեկնարկված հարձակումը անընդունելի ագրեսիա է, որը խախտում է հումանիտար սկզբունքները.
 
• վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության լռությունը հավասարազոր է ադրբեջանական բռնությանը սատարելուն։

 

Քաղաքային խորհուրդը՝

 

• ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք.
 
• դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը.
 
• հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել հնարավորինս միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան.
 
• հրավիրում է Վարչական խորհրդին աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։

 

Լրացում
 
Ներկայացված է Պասկալ Հոլովեգի, Առնո Մորեյոնի, Սահին Գազի, Աննա Բարսեղյանի կողմից։
 
Թեման՝ Ռ -271 բանաձևի լրացում։
 
Հորդորում է Վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևների կլանի, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն է եղել, ունեցվածքի սառեցման հարցով:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում