ՌՌոզա Խաչատրյան

Մեր եղբայրական ժողովուրդների հազարամյա բարեկամությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել․ Աղաջանյանը՝ Վրաստանի մասին

Մեր եղբայրական ժողովուրդների հազարամյա բարեկամությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել․ Աղաջանյանը՝ Վրաստանի մասին

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Վերջին օրերին սոցիալական ցանցերում բավականին անհանգստացնող միտումներ են նկատվում։ Մասնավորապես, որոշ կեղծ օգտատերեր, ուղղորդվելով հայտնի և անհայտ կենտրոններից, փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա՝ ներկայացնելով Վրաստանը և վրացի ժողովրդին որպես պատերազմում ադրբեջանական կողմին աջակցողի։

 
Կոչ եմ անում չտրվել սադրանքներին և բացառել նման ապատեղեկատվության ստեղծումն ու տարածումը։ Տեղեկացնում եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են, որպեսզի բոլորիս հուզող խնդիրները հրատապ լուծում ստանան։ Հայտնում եմ նաև, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանցից շատերն արդեն իսկ լուծված են։
 
Մեր եղբայրական ժողովուրդների հազարամյա բարեկամությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, քանի որ այն հիմնված է խոր արժեհամակարգային ընդհանրությունների վրա։ Ուստի, ևս մեկ անգամ հորդորում եմ չտրվել ուղղորդված սադրանքներին և պահպանել համերաշխությունը վրացի ժողովրդի հետ թե՛ առցանց տիրույթում, թե՛ դրանից դուրս»,- ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում