ԿԿարմեն Ղուկասյան

2020 թ. 9 ամիսների ընթացքում պետբյուջե հավաքագրվել է 1 տրլն 16.8 մլրդ դրամ

2020 թ. 9 ամիսների ընթացքում պետբյուջե հավաքագրվել է 1 տրլն 16.8 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2020 թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշներով  2020 թ. 9 ամիսների համար նախատեսված էր 999.1 մլրդ դրամ: 

Միայն հարկային մարմինների հավաքագրած հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019 թ. նույն ժամանակահատվածի 901.6 մլրդ դրամի: 

Մաքսային մարմինների հավաքագրած եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019 թ. համադրելի 266.8 մլրդ դրամի փոխարեն: 

Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019 թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն:  

Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ Կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020 թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով: 

Չնայած ստեղծված անհարմարություններին, միաժամանակ ոչ պակաս կարևորելով տնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը` կոմիտեն շարունակում է իր անտեսանելի վարչարարությունը և վերահսկողությունը: Ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: 

Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել յուրաքանչյուր տնտեսվարողի օրինապահ վարքագծի կարևորությունը, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում, երբ առկա մարտահրավերները բոլորիս պարտադրում են համախմբվել և հաղթական քայլերով կերտել մեր երկրի ապագան: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում