ՌՌոզա Խաչատրյան

Բուժաշխատողները անմասն չեն մնում և ծառայում են առաջնագծում․ ԱՆ

Բուժաշխատողները անմասն չեն մնում և ծառայում են առաջնագծում․ ԱՆ

«Մեր զինվորներն անկոտրում են, անգամ ծանր վիրավորումները չեն կարող հետ պահել նրանց նոր սխրանքներից ու հերոսություններից:

 

Բուժաշխատողները անմասն չեն մնում և առաջնագծում գիշեր ու զօր անձնուրաց, ամենայն պատասխանատվությամբ ծառայում են` կատարելով կյանքեր փրկելու իրենց առաքելությունը:

 

Բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, պարագաներով, բժշկական սարքավորումներով, արյան պաշարով, ինչպես նաև շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով, ինչը նպաստում է հակառակորդի լայնածավալ հարձակումներից տուժած վիրավորների բժշկական օգնությունը պատշաճ կազմակերպելուն:

 

Շնորհակալ ենք բժշկական հանրությանը, աշխարհացիր հայությանը, հերոսական մեր բանակին` հանուն գոյապայքարի, հայրենիքն արժևորելու, այս կենսական միասնության ու համախմբման, ի վերջո, սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը վերահաստատելու համար»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում