ՇՇողիկ Գալստյան

ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը և կամավորները վերադարձրել են Վարանգաթաղ կոչվող բարձունքը

ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը և կամավորները վերադարձրել են Վարանգաթաղ կոչվող բարձունքը
Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը:
 
Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և վերադարձվել է Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
 

Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ:

 

Ներկայումս մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում