ՄՄարի Կոստանյան

Բիշքեկում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Բիշքեկում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Այս գիշեր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում թեժ է եղել: Խորհրդարանի ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարները ներխուժել են օրենսդիր մարմնի շենք՝ տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել, որի ժամանակ բախումներ են եղել անվտանգության ուժերի հետ: Անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 590-ի, որոնցից 150-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից: 

Ցուցարարները երկրի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովին կոչ են արել հրաժարական տալ այն բանից հետո, երբ երկրում առնվազն 10 քաղաքական ուժեր հայտարարել էին ծախված ընտրությունների մասին:

Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ քաղաքական որոշ ուժեր փորձել են անօրինական կերպով զավթել իշխանությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում