ԱԱրման Գալոյան

Արսեն Թորոսյանն Արցախում է՝ կանոնակարգելու մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպումը

Արսեն Թորոսյանն Արցախում է՝ կանոնակարգելու մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով` տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Արդեն երկու օր է, ինչ նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար:

Լինելով բուժաշխատողների կողքին և անմիջական մասնակցելով բուն գործընթացներին` Արսեն Թորոսյանը հավաստիացել է, որ բոլոր բժշկական կազմակերպությունները ներկա պահին հագեցած են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով, շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով: Միաժամանակ, բուժաշխատողների առաջնագծում ծառայելու պատրաստակամության շնորհիվ` առողջապահության նախարարության միջոցով կենտրոնները համալրված են համապատասխան նեղ մասնագետներով՝ հայտնում է ԱՆ-ն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում