ՆՆարե Թադևոսյան

Վահրամ Պողոսյանը կրկին հերքել է ԱՀ նախագահի վիրավորվելու մասին ադրբեջանցիների տարածած լուրը

Վահրամ Պողոսյանը կրկին հերքել է ԱՀ նախագահի վիրավորվելու մասին ադրբեջանցիների տարածած լուրը

Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, թե, իբր, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

 
«Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում, և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

 

Հ.Գ.
Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպագանդայի վրա:

 

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- գրել է Պողոսյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում