ԱԱրման Գալոյան

Հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները. ԱՀ նախագահ

Հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները. ԱՀ նախագահ

«Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:

Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- կոչ է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում