ՌՌոզա Խաչատրյան

«Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքվել է ավելի քան 10 մլն 972 հազար դոլար

«Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքվել է ավելի քան 10 մլն 972 հազար դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքվել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար:

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախի շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախի կողքին է։

Միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Այս պահի դրությամբ հավաքվել է ավելի քան 10,972,809 ԱՄՆ դոլար և շարունակում է զգալիորեն աճել: Մեր ժողովուրդն առավել քան երբևէ համախմված է և հաղթական»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում