ՌՌոզա Խաչատրյան

Գիշերը Արցախի սահմանում մարտերը չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ․ Հովհաննիսյան

Գիշերը Արցախի սահմանում մարտերը չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ․ Հովհաննիսյան

«Գիշերը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել են ընթանալ գիշերային մարտեր։ Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ, բայց տեղ-տեղ եղել են և հրետանային հրետակոծություններ։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների։ Մասնավորապես՝ ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդտեղ ընթանում են մարտեր»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ:

Հովհաննիսյանը նշեց, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։

«Մեր ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են։ Ունենք զոհեր, որոնց մասին կհայտնենք։ Հակառակորդը ևս կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,- նշեց Հովհաննիսյանը։

Վարդենիսին հասցված հարվածներից հետո Հայաստանի Հանրապետության ուղղությամբ որևէ այլ հարվածներ և մարտական գործողություններ չեն ընթացել, Տավուշի ուղղությունն էլ համեմատաբար հանգիստ է՝ տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում