ՎՎարդուհի Բալյան

Կոչ եմ անում այս օրերին թույլ չտալ հարկային իրավախախտումներ. ՊԵԿ նախագահ

Կոչ եմ անում այս օրերին թույլ չտալ հարկային իրավախախտումներ. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

 
«Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին:

 

Վստահաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես կանգնած են Ազատ Արցախի թիկունքին: Այս օրերին Պաշտպանության բանակի քաջարի զինվորները կենաց և մահու պայքար են մղում Արցախի Հանրապետության անկախության, թշնամուն հետ շպրտելու և խաղաղություն պարտադրելու համար:

Այսօր հայ ազգը միասնական է առավել քան երբևէ և ցանկացած հայ պետք է գիտակցի իր կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:

 

Ուստի, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անունից կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցության և հայրեսիրական նվիրումի բարձր մակարդակ և, առավել ևս այս օրերին, երբ պետական կառավարման համակարգն աշխատում է ռազմական դրության պայմաններում, թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը: Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին:

 

Հիշե՛ք, որ հարկային իրավախախտման ամեն մի դեպքով պետական բյուջե չի մուտքագրվում որոշակի գումարի հարկ:
 
Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին:

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում