ՌՌոզա Խաչատրյան

Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ․ ԱՀ գյուղատնտեսության նախարարը կոչ է արել շարունակել մատակարարումները վերամշակողներին

Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ․ ԱՀ գյուղատնտեսության նախարարը կոչ է արել շարունակել մատակարարումները վերամշակողներին

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի խոսքը գյուղոլորտի աշխատողներին, որում նա կոչ է անում շարունակել մատակարարումը վերամշակողներին՝ ապահովելու համար պարենամթերքի անխափան արտադրությունը:

«Սիրելի քույրեր և եղբայրներ,
 
Հակառակորդը պատերազմ է սանձազերծել հայության դեմ:
 
Այս ծանր և պատասխանատու պահին մենք՝ բոլորս, կազմած մի կուռ ամբողջություն, պարտավոր ենք կանգնել մեր իշխանությունների թիկունքին և մեր զինվորի կողքին, անմնացորդ ներդրումը բերել հաղթանակի գործին: Հաղթանակ, որը կասկած չի հարուցում: Իսկ դրա համար անպայման անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս իր պարտականություններին վերաբերվի կրկնակի, եռակի նվիրումով:
 
Հատկապես հիմա մեզանից շատ բան է կախված լինելու: Մեր մոտեցումը, որակյալ ու պատասխանատու աշխատանքը նպաստելու են, որ պաշտպանության բանակն ու ազգաբնակչությունն ապահովված լինեն պարենամթերքով: Մեզանից յուրաքանչյուրը՝ նախարարից մինչև հողօգտագործող, պարտավոր է իր գործը դիտարկել որպես խրամատում մարտնչող զինվորի գործի շարունակություն: Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ: Ու մենք՝ միասին, պատվով կկատարենք մեր առաքելությունը:
 

Մեր տնտեսավարողներին ու արտադրողներին կոչ եմ անում շարունակել մատակարարումը վերամշակողներին՝ ապահովելու համար պարենամթերքի անխափան արտադրությունը:

 

Առաջին անգամը չէ, որ մենք դիմակայում ենք մարտահրավերներին: Եվ անպայման կգա այն օրը, երբ մենք նորից կարարենք խաղաղ երկնքի տակ: Իսկ առայժմ՝ անենք մեզանից կախված հնարավորը՝ ավելի մոտեցնելու ստեղծագործ աշխատանքի գրավական բաղձալի հաղթանակը:

 

Աստված պահապան բոլորիս, ուժ ու կորով, հաղթական բազուկ մեր զինվորին»,-ասված է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը գյուղոլորտի աշխատողներին։

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում