ՇՇողիկ Գալստյան

Սիրելի՛ բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք երկու ճակատով․ Արսեն Թորոսյան

Սիրելի՛ բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք երկու ճակատով․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
 

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել են ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

 

Տարին սկսել էինք կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի՛ բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք երկու ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, երկու ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը:

 

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Շնորհակալ եմ բժշկական հանրությանը համախմբվածության համար:

 

Այդուհանդերձ, չպետք է կորցնենք մեր զգոնությունը, պետք է շարունակենք պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ:

 

Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք, և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը:

 
Հայի ոգին և ուժն անկոտրում են, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ»։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում