ՌՌոզա Խաչատրյան

Մարտական գործողություններն այս պահին էլ են ընթանում, դրանք բավական թեժ են․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտական գործողություններն այս պահին էլ են ընթանում, դրանք բավական թեժ են․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի է ունենում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսն արցախա-ադրբեջանական շփման գոտու ամբողջ երկայնքով այսօր վաղ առավոտյան հակառակորդի սանձազերծած հարձակման թեմայով։

«Ինչպես հայտարարել ենք, այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են ռազմական հարձակման տարբեր ուղղություններով։ Մարտական գործողություններն այս պահին էլ են ընթանում, բավական թեժ են։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման օբյեկտներին: Կան որոշակի ավերածություններ, կորուստներ։ Դրանք հիմնականում չնչին են»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մանրամասներ կներկայացնեն մի փոքր ուշ։

Ա.Հովհաննիսյանը չշտապեց խոսել մարդկային կորուստների մասին, սակայն  ասել, որ կորուստներ չկան, իհարկե ճիշտ չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում