ՄՄարիամ Մխիթարյան

Դիվանագիտական սկանդալ ռուս-բուլղարական հարաբերություններում

Դիվանագիտական սկանդալ ռուս-բուլղարական հարաբերություններում

Բուլղարիայի արտգործնախարարությունը հայտարարել է լրտեսության մեջ կասկածվող երկու ռուս դիվանագետի արտաքսման մասին: Նրանք համարվում են անցանկալի անձ՝ հայտնում է Reuters-ը: Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատանը տեղեկացրել են, որ դիվանագետները Բուլղարիան պետք է լքեն 72 ժամվա ընթացքում:

Ըստ բուլղարական դատախազության՝ դիվանագետները հետախուզական գործունեություն են ծավալել երկրում, հավաքել են տվյալներ բուլղարական բանակի արդիականացման ծրագրերի և ռազմական տեխնիկայի տեխնիկական աջակցության վերաբերյալ:

Նման միջադեպ էր եղել նաև այս տարվա հունվարին: Բուլղարիայի դատախազությունը լրտեսության մեջ կասկածեց երկու ռուս դիվանագետի, որոնցից մեկը 2018 թվականից պետական և ծառայողական գաղտնիք ներկայացնող տեղեկություններ էր հավաքել երկրի տնտեսության էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Դիվանագիտական ​​անձեռնմխելիության պատճառով դիվանագետներին վտարել են Բուլղարիայից՝ կասեցնելով նրանց նկատմամբ քրեական գործը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում