ՀՀայկարամ Նահապետյան

Արցախում արտադրված բժշկական պարագաները փոխանցվել են Լոս Անջելեսի Chevy Chase վիրաբուժության կենտրոնին

Արցախում արտադրված բժշկական պարագաները փոխանցվել են Լոս Անջելեսի Chevy Chase վիրաբուժության կենտրոնին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Լոս Անջելեսի Chevy Chase վիրաբուժության կենտրոնին են փոխանցվել Արցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ։ 

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ վիրաբուժության կենտրոնի գլխավոր կառավարիչ Րաֆֆի Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացմանը:

Միևնույն ժամանակ, Րաֆֆի Սարգսյանը վստահեցրել է, որ Chevy Chase կենտրոնը կշարունակի Արցախին և Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ թե՛ բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման և թե՛ անհրաժեշտ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով՝ նպատակ ունենալով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում