Սևանի ձկնային պաշարները համալրվել են սյունեցի ձկնաբույծների օգնությամբ

Սևանի ձկնային պաշարները համալրվել են սյունեցի ձկնաբույծների օգնությամբ

30-ամյա Գագիկ Պողոսյանն արդեն հինգ տարի օրվա մեծ մասը ձկների հետ է անցկացնում: Ձկնկիթից մինչև մայրական կազմ խնամքի բոլոր միջոցառումներն անձամբ է իրականացնում: Գեղարքունի իշխանի ձկնկիթի հերթական խմբաքանակը մոտ մեկ շաբաթ առաջ է ստացել: Ամեն օր ստուգում, առանձնացնում է անառողջները։ Մոտ 50 օր է պահանջվում, որ ձկնկիթը վերածվի մանրաձկան:

Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ձկնաբուծական կոմբինատում յուրաքանչյուր տարի մոտ 200 000 գեղարքունի իշխանի մանրաձուկ են ստանում: 4-րդ տարին է, ինչ մոտ 167 000-ը համալրում է Սևանա լճի ձկնային պաշարները:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում