ՆՆարեկ Սահակյան

Այգեպատ համայնքում ասֆալտապատվում է Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը

Այգեպատ համայնքում ասֆալտապատվում է Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել մարզի Այգեզարդ, Այգեպատ և Շահումյան համայնքներում, ուր այս տարի սուբվենցիոն մի շարք ծրագրեր են իրականացվում:

«Այգեպատ համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի միջնակարգ դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Նախատեսվում է իրականացնել փողոցի ասֆալտապատում, ճանապարհին հարող մայթի, ջրահեռացման խողովակների և առուների կառուցում:
 

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 328 հազար 414 ՀՀ դրամ, որից 45 %-ը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 55 %-ը՝ համայնքը: Կբարեկարգվի նաև դպրոցի մուտքի հատվածը։

Այնուհետև եղել եմ Այգեզարդ համայնքում, ծանոթացել վերակառուցվող այգու շինաշխատանքների ընթացքին: Զբոսայգին այսուհետ կունենա շատրվաններ և կլինի լուսավոր: Իրականացվում են նաև սալիկապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:

Աշխատանքներն ավարտական փուլում են: Առաջիկա շաբաթներում այգին կհանձնվի շահագործման: Ծրագրի մրցութային արժեքը 20 200 000 ՀՀ դրամ է: Պետություն-համայնք ֆինանսավորման մասնաբաժինը 50/50 է:

Ի դեպ, համայնքում հաջորդ շաբաթ կմեկնարկեն նաև արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքները: Այս ծրագիրը նույնպես իրականացվում է սուբվենցիոն ծրագրով: Մրցութային արժեքը 11 միլիոն 800 հազար դրամ է, որից 30 %-ը հատկացնում է կառավարությունը, 7 0%-ը՝ համայնքը:

Համայնքում երիտասարդների համար ժամանցի մեկ այլ վայր էլ է ստեղծվում. այգեզարդցիներն առաջիկայում կունենան նաև արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ: Այն կառուցվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և համայնքի համաֆինանսավորմամբ՝ շուրջ 18 միլիոն ծրագրային արժեքով:

Շահումյան համայքում էլ ասֆալտապատվել է դեպի գերեզմանոց տանող ճանապարհը՝ 700 քառակուսի մետր: Բյուջեն կազմում է 24 միլիոն 500 հազար, որից 45 %-ը Կառավարության չափաբաժինն է, 55 %-ը՝ համայնքի:

Համայնքում իրականացվում է նաև կենսական նշանակություն ունեցող և բանուկ փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ մոտ 700 մ երկարությամբ, 50WT հզորությամբ 218 LED լուսատուների տեղադրմամբ: Ծրագրի արժեքը կազմում է 15 միլիոն 104 հազար ՀՀ դրամ դրամ՝ պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ»,- հայտնում է մարզպետը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում