Սևանա լճի ձկնային պաշարը համալրվեց իշխանի մանրաձկներով

Սևանա լճի  ձկնային պաշարը համալրվեց իշխանի մանրաձկներով

Սևանա լճի ձկնատեսակների համալրման նպատակով պետական բյուջեից տրամադրված 60 մլն դրամի հաշվին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում լիճ բաց թողնվեց 5 գրամանոց 200 000  ամառային  և 167 000 գեղարքունի տեսակի իշխանի մանրաձուկ: Այն ձեռք է բերվել Արևաձուկ և Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ ընկերությունների ձկնաբույծներից` պետգնումների գործող ընթացակարգով:

Ըստ բնապահպանության նախարարի՝ Սևանա լճի տեղածին ձկնատեսակների պաշարների համալրման պետական ծրագրերը կշարունակվեն նաև առաջիկա տարիներին: Շեշտը դրվելու է այն քաղաքականության վրա, որ  մանրաձուկը ոչ թե տեղափոխվի հեռավոր մարզերից, այլ արտադրվի տեղում:

Բնապահպանության նախարարի հրամանով՝ մանրաձկան բացթողնման տարածքում Սևան ազգային պարկի աշխատակիցները 3 օր ու գիշեր հսկողություն կիրականացնեն:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում