ՄՄարի Կոստանյան

Կրակոցներ Սան Ֆրանցիսկոյի հայկական վարժարանում

Կրակոցներ Սան Ֆրանցիսկոյի հայկական վարժարանում

Սան Ֆրանցիսկոյի հայկական Գրուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի (KZV) տարածքում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները հայկական կրթօջախի տարածքում պարեկություն անելիս՝ գրում է Սան Ֆրանցիսկոյի մամուլը:

Ոստիկանները զննել են տարածքն ու հայտնաբերել միայն հրազենային կրակոցների հետևանքով առաջացած անցքեր: Իրավապահների հավաստմամբ՝ տուժածներ չկան:

Սա ատելության երկրորդ դրսևորումն է հայկական այս վարժարանում: Հուլիսի 24-ին էլ ոճրագործները պղծել էին վարժարանի պատերը, որոնց վրա հակահայկական գրառումներ էին արել: Վանդալները փախուստի էին դիմել:

Վերջին 2 ամսվա ընթացքում հայկական համայնքի դեմ իրականացվել է ատելության դրսևորման երրորդ հանցանքը: Երրորդը տեղի էր ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցում: Տեղացի հրշեջների արագ արձագանքման շնորհիվ հնարավոր էր եղել մարել եկեղեցում բռնկված հրդեհը: Թեպետ ոչ ոք չէր տուժել, այնուամենայնիվ, մեծ վնաս էր հասցվել եկեղեցու գրասենյակին ու գրադարանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում