ԿԿարմեն Ղուկասյան

Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել

Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել

Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ թեստ հանձնելը կլինի ըստ ցանկության և անվճար: Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը առաջիկայում որոշում կկայացնի, թե կոնկրետ որտեղ են տեղադրվելու նշված վրանները:

Ներկայումս Վրաստանում նմանատիպ վրաններ բացվել են Աջարիայի տարածքում, որը կարմիր գոտի է համարվում երկրում: Օրվա ընթացքում նոր վարակվածների գերակշիռ մասը հենց Աջարիայի շրջանից են: Քաղաքացիներն այստեղ կորոնավիրուսի թեստ կարող են հանձնել անվճար:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում