ՄՄերի Եգորյան

ՊԵԿ նախագահը հանձնարարել է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը՝ բացառելով տնտեսվարողներին անհարկի անհանգստացնելը

ՊԵԿ նախագահը հանձնարարել է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը՝ բացառելով տնտեսվարողներին անհարկի անհանգստացնելը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով համակարգի հետագա անելիքները: 

Կոմիտեի ղեկավարը, անդրադառնալով վերջին ամիսների գործունեությանը, նշել է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խոսելով Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումից՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է թիմային աշխատանքի կարևորությունը:  Նա շեշտել է, որ յուրաքանչյուրի հետևողական աշխատանքով է պայմանավորված նաև կառույցի հետագա առաջընթացի ապահովումը: 

Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է՝ հատկապես համավարակի պայմաններում չթուլացնել հսկողությունը, բարձրացնել վարչարարության արդյունավետությունը՝ միաժամանակ բացառելով ստուգումների ընթացքում տնտեսվարողներին անհարկի անհանգստացնելը:  

Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ չնայած բարդ ժամանակաշրջանին՝ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում, և հորդորել է համընդհանուր ջանքերն ուղղել նախանշված առաջնահերթությունների բարձր մակարդակով իրագործմանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում