ՄՄարիա Գաբրիելյան

Դանակահարությունը բացահայտվել է ժամեր անց

Դանակահարությունը բացահայտվել է ժամեր անց

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրու Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանած է եղել Գյումրու 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։

Նույն օրը, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նախկինում 3 անգամ դատապարտված 19-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում