ԱԱննա Ավետիսյան

Կենտրոնի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Կենտրոնի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 3-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բակում ծեծկռտուք է: Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև հիվանդանոցից. նշված հասցեից գոտկատեղի կտրած-ծակած վերքով 32-ամյա մի տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել:

Օպերատիվ խմբի մի մասը՝ դեպքի վայր, մյուսները հիվանդանոց են մեկնել: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Նորաշեն թաղամասի 32-ամյա մի բնակիչ:

Նույն օրը նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում