ԱԱրսեն Մկրտչյան

Քոչարյանն ու Օհանյանը դատարանում ներկայացրեցին 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցության մանրամասները

Քոչարյանն ու Օհանյանը դատարանում ներկայացրեցին 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցության մանրամասները

2008-ի փետրվարի 23-ին նախագահականում հրավիրած խորհրդակցությունը հետևանք էր Երկրապահ կամավորականների միությունում սկսված գործընթացների: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով դատական նիստում հայտարարեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: 

Նշենք, դատարանը քննում է պաշտպանների միջնորդությունը՝ «Մարտի 1»-ի մայր գործի նյութերն իրենց տրամադրելու վերաբերյալ:

Քոչարյանը նշեց, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այդ օրերին ԵԿՄ անդամների գործողությունները, բայց այդ մասին քրեական գործում որևէ նյութ չկա:

«Ո՞նց հավատանք, որ 80 հատորի մեջ ԱԱԾ-ից ընդամենը 3 նամակ կա, դուք հավատո՞ւմ եք, որ այդպիսի իրադարձությունների վերաբերյալ ԱԱԾ-ից նման արձագանք լինի: Փետրվարի 24-ից մարտի 1-ը որոշակի իրադարձություններ են կատարվել, բայց այդ մասին այս գործում տեղեկություն չկա: Ծաղկաքաղ են արել և քրգործում ներկայացրել են իրենց ուզած ձևով»,- ընդգծեց նա: 

Ամբաստանյալ Սեյրան Օհանյանը հաստատեց, որ քրգործում իրապես արտացոլված չէ փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ողջ պատկերը: Նա նշեց նաև, որ բացի ԵԿՄ-ում տեղի ունեցող իրադարձություններից, խորհրդակցությանը տեղեկություն է տրվել, որ այդ օրերին որոշ բարձրաստիճան զինվորականներ հանրապետությունում շրջել են զենքով, խմբերով, և դրանց մեջ, ի դեպ, եղել են զորամասի հրամանատարներ: «Սակայն այդ տեղեկությունը ոչ մի տեղ չենք հանդիպում: ԱԱԾ տեղեկությունների համաձայն՝ զենքեր են նկատվել նաև ցուցարարների մոտ, հատկապես՝ պատերազմի մասնակիցների: Սակայն այդ մասին նույնպես գործում որևէ տեղեկություն նշված չէ: Մենք զորամասերն ուժեղացրել էինք, քանի որ տեղեկություն էինք ստանում, որ հարձակումներ են պլանավորվում զորամասերի վրա՝ զենք հայթայթելու նպատակով: Նման տեղեկություններ նույնպես գործում չկան: Դրանք պետք է լինեին ԱԱԾ փաստաթղթերում: Ուզում եմ ասել, որ մենք 0038 հրամանը հենց այնպես, օդից չենք գրել կամ հենց այնպես չենք ուժեղացրել գլխավոր շտաբի աշխատանքը»,- ասաց Օհանյանը:    

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին, ժամը 13.00-ին: Պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի մեղադրող կողմը:  պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ դատական նիստին: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում