Իվետա Մուկուչյանը սիրո ալիք կսփռի նաև «Եվրատեսիլի» եզրափակչում

Իվետա Մուկուչյանը սիրո ալիք կսփռի նաև «Եվրատեսիլի» եզրափակչում

Ստոկհոլմի «Գլոբեն» մարզահամերգային համալիրում երեկ երեկոյան «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում փայլուն ելույթ ունեցավ Իվետա Մուկուչյանը։ Նա իր «Սիրո ալիք» երգով հայտնվեց եզրափակչում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին: 

Կիսաեզրափակչից հետո հաղթող մասնակիցների մամուլի ասուլիսի ժամանակ հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին շվեդ լրագրողներից մեկը հարցրել է. «Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշը Եվրոպայում քաղաքականապես ամենաշահարկված դրոշներից մեկն է համարվում, ինչու՞ որոշեցիք այն բարձրացնել կանաչ սենյակում»: Իվետա Մուկուչյանը պատասխանել է.«Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, իմ սիրտը, իմ մտքերը, իմ զգացմունքները: Բոլոր ապրումներս ու մտքերս իմ մայր հայրենիքի հետ են: Միակ բանը, որ ես ուզում եմ ասել և տարածել, պարզապես խաղաղությունն է սահմաններին: Հայաստանը պարզապես խաղաղություն է ուզում: Եվ դա է պատճառը, որ ես գրել եմ այս երգը՝ ցանկանալով տարածել սիրո ալիքը: Ես ապրում եմ Գերմանիայում, բայց ես հայ եմ, և գիտե՞ք, ես ինտերնացիոնալ եմ: Ես այդպես եմ մեծացել: Ես միայն ուզում եմ սեր տարածել: Ահա թե ինչու ես բարձրացրի դրոշը: Որովհետև ես, իսկապես, ուզում եմ, որ մարդիկ կենտրոնանան խաղաղության խնդրի վրա»:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում