ԳԳայանե Թամամյան

Թեթև և ծանր տեխնիկայի սպասարկման նոր կենտրոն Մարմաշեն համայնքում

Թեթև և ծանր տեխնիկայի սպասարկման նոր կենտրոն Մարմաշեն համայնքում

Շարունակվում են Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոնի շենքի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները՝ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Ծրագրի ընդհանուր արժեքը 43,174,300 դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը 40% է, համայնքի բյուջեի ֆոնդային մասի համաֆինանսավորումը՝ 60%: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ն։

Նախատեսվում է Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում կառուցել կայանատեղի և սպասարկման կենտրոն։ Համապատասխան սարքավորումների միջոցով կիրականացվի տեխնիկայի զննում, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ընթացքում ստեղծվել է հինգ հիմնական և 5-10 ժամանակավոր աշխատատեղ  աշխատատեղ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում