ՄՄարիամ Մխիթարյան

Սոչիում տեղի է ունեցել Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

Սոչիում տեղի է ունեցել Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ լինելու է միայն երկու նախագահների դեմ առ դեմ հանդիպում, պատվիրակությունների մասնակցությունը նախատեսված չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ստացված աղբյուրների՝ Սոչիի բանակցություններում կքննարկվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, միության հարաբերությունների թեման, իրավիճակը տարածաշրջանում, առաջացող մարտահրավերներին համատեղ արձագանքելու հարցեր:

Սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է նախագահ ընտրվելուց հետո: Միաժամանակ իրադրությունը Բելառուսում լարված է: Բողոքի ակցիաները շարունակվում են, Մինսկում փողոց է դուրս եկել 100-150 հազար մարդ: Ակցիան արտոնված չէր, և իրավապահ մարմինները ձերբակալել են 700-ից ավելի ակտիվիստի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում