ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի 165 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 165 նոր դեպք Վրաստանում

Սեպտեմբերի 14-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 165 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2392 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվածների թիվն անփոփոխ է: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1369 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում