ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. վարակակիրը Նորշեն գյուղից է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. վարակակիրը Նորշեն գյուղից է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Մարտունու շրջանի Նորշեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ:

 

Առողջացել է 7 քաղաքացի:
 
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:

 

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

 

Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր կատարվել է 12371 փորձանմուշի հետազոտություն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում