ՎՎարդուհի Բալյան

Կեղծ ապրանքագրով ՌԴ-ից ՀՀ են ներմուծվել ավտոմեքենայի շարժիչային յուղեր

Կեղծ ապրանքագրով ՌԴ-ից ՀՀ են ներմուծվել ավտոմեքենայի շարժիչային յուղեր

Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։  

Oպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղ։ 

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում Ա.Պ.-ի կողմից վարվող «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որտեղ համապատասխան ձևակերպումներ ստանալու նպատակով վարորդի կողմից ներկայացվել է կեղծ հաշիվ-ապրանքագիր: Ըստ կեղծ ապրանքագրի՝ Ռուսաստանի Դաշնությունում գնված և ՀՀ տեղափոխվող ապրանքը իբրև թե արևածաղկի հիդրոֆուզ է։ Օպերատիվ աշխատակիցները հետազոտման են ենթարկել  ավտոմեքենան և դրանում առկա բեռը: Արդյունքում հայտնաբերվել են ցորենի թեփի պարկերի տակ թաքցված ավելի քան 6 հազ. լիտր քաշով SINTEC, GAZPROMNEFT, ROSNEFT և ROLF տեսակի շարժիչային յուղեր։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ «ԴԱՖ» մակնիշի  ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության։ Բեռնատարն  ու ապրանքներն առգրավված են։ 

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում