ՄՄարիա Գաբրիելյան

Թուրքիայի առողջապահության նախարարը դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Թուրքիայի առողջապահության նախարարը դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել։ 

Մինչ այդ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետև տեղ է գտնելու http://covid19.saglik.gov.tr կայքում՝ հայտնում է Ermenihaber-ը:

Նրա այդ հայտարարությունից հետո վիճակագրական տվյալներն սկսեցին այլևս չհրապարակվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում, կտրուկ աճել են նոր դեպքերը։ Անկարայի հիվանդանոցներում նույնիսկ արդեն տեղ չկա հիվանդներին ընդունելու և բուժումը կազմակերպելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում