ԼԼիլիթ Գասպարյան

Արցախի պարետի ցուցումներն անվերապահ կատարելու հանձնարարականներ են տրվել

Արցախի պարետի ցուցումներն անվերապահ կատարելու հանձնարարականներ են տրվել

Արցախի տեղեկատվական շտաբից հիշեցնում են՝ Մարտունու շրջանի Նորշեն  համայնքում կիրառվում են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ:

Այսօր Մարտունու շրջանի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանային հանձնաժողովի նախագահ Վադիմ Դանիելյանը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, մի շարք ցուցումներ տվել անցակետերում և ախտահանվող տեղամասերում:

Վ. Դանիելյանը հանդիպել է նաև Նորշեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնի պետ Նորայր Լալայանի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, իջեցրել հանձնարարականներ՝ անվտանգության կանոններին հետևելու, պարետի որոշումների ու ցուցումների անվերապահ կատարումն ապահովելու շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում