ԼԼիլիթ Գասպարյան

Թուրքիայում աճել են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը

Թուրքիայում աճել են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը

Թուրքիայում հուլիս ամսին հունիսի համեմատ 39.6 տոկոսով ավելացել են անչափահասների նկատմամբ գրանցված ոտնձգությունների դեպքերը:

Այս մասին, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հայտնի է դարձել թուրքական «Կանանց սպանությունները կանգնեցնելու ենք» պլատֆորմի կազմած զեկույցից:

Պլատֆորմի անդամ Դենիզ Ալթունթաշն ասել է, որ կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված կարանտինի շրջանում դեպքերի ավելացում է տեղի ունեցել, քանի որ զոհերը և հանցագործները փակված են եղել տան մեջ: Ալթունթաշը նշում է, սակայն, որ կարանտինի 1-ին ամիսներին կտրուկ պակասել է արձանագրված դեպքեր քանակը, ինչ բացատրվում է նրանով, որ զոհերը փակված լինելու պատճառով հնարավորություն չեն ունեցել բարձրաձայնելու դրա մասին: Ավելի ուշ, երբ արդեն սահմանափակումները թուլացվել են, գրանցված դեպերի կտրուկ աճ է տեղի ունեցոլ:

Ըստ ակտիվիստի՝ գրանցված դեպքերը «սառցաբեկորի» միայն երևացող կողմն է։ Իրականում դեպքերի քանակն ավելի շատ է:

«Գիտենք, որ ոտնձգության ենթարկված երեխաների թիվն ավելի շատ է: Տանը, դպրոցում, կամ ուսանողական հանրակացարաններում 4 պատի մեջ գաղտնի մնացող, ծածկադմփոց արվող, արդարացվող ոտնձգությունների դեպքեր կան»,- ասել է Ալթունթաշը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում