ԱԱրման Գալոյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ՝ Ստեփանակերտ քաղաքից: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 11158 փորձանմուշի հետազոտություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում