ՆՆարեկ Սահակյան

Հրազդանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ

Հրազդանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ

Մարզկենտրոն Հրազդանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

«Հիմնանորոգվում է, ընդհանուր առմամբ, 22 000 քմ մակերեսով ճանապարհահատված՝ շուրջ 10 փողոց: Նշված փողոցների ասֆալտապատվող ճանապարհահատվածները Խորհրդային տարիներից ի վեր կապիտալ ասֆալտապատման չեն ենթարկվել:

Կառավարության 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում՝ ՏԿԵՆ Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրակությամբ, իրականացվում են Հրազդանի Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

Ճանապարհահատվածը 70-ականներից կապիտալ ասֆալտապատման չի ենթարկվել: Ծրագրի արժեքը շուրջ 157 մլն դրամ է:

ՏԿԵՆ կողմից՝ պետբյուջեի միջոցներով, մեկնարկել են Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և ամբողջովին ասֆալտապատվում է նշված հատվածի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող շուրջ 700 մ ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Աբովյան քաղաքում իրականացվում են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի հիմնանորոգման աշխատանքներ. հիմնանորոգվում է պողոտան ամբողջությամբ՝ շուրջ 1,2 կմ ճանապարհահատված: Շահած ծրագրի արժեքը 243 356 110 դրամ է, որից 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է,, 55 %-ը համայնքապետարանի»,- ասվում է հայտարարությունում:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում