ԱԱննա Ավետիսյան

Վրաստանում ապրիլի 16-ից հետո գրանցվել է կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշը

Վրաստանում ապրիլի 16-ից հետո գրանցվել է կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշը

Սեպտեմբերի 2-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 38 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1548 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը: 

Ապրիլի 16-ից հետո կորոնավիրուսով վարակման թվերից ամենաբարձր ցուցանիշն այսօր է գրանցվել:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 19 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1270 մարդ, վերջին մեկ օրում՝ 17: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Կարանտինային գոտում ներկայումս կա 5806 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 230 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում