ՄՄարիա Գաբրիելյան

Արցախի անցակետերում ՊՇՌ բացասական պատասխանով թեստի իսկությունը հետազոտվելու է

Արցախի անցակետերում ՊՇՌ բացասական պատասխանով թեստի իսկությունը հետազոտվելու է

Արցախի Հանրապետության պարետի ցուցման համաձայն՝ ԱՀ տարածք մուտք գործող բոլոր անձանցից անցակետում 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստից զատ պահանջվելու է նաև թեստի պատասխանի թղթային տարբերակը՝ լիարժեք հետազոտությամբ հավաստիանալու դրա իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ:

«Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։

Հ․Գ․- Կարանտինի խիստ սահմանափակումներից հետո օգոստոսի կեսերից սկսած՝ ՀՀ-ից ժամանած զբոսաշրջիկների հոսքը, կարծես, կայունանում է, ինչն ուրախալի է: Պատճառը Արցախ մուտք գործելու պայմանների փոփոխությունն է:

Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել, քան 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստի առկայության դեպքում:

Հայաստանյան մի շարք տուրօպերատորներ ակտիվացրել են դեպի Արցախ տուրերը և առաջարկում են մատչելի զբոսաշրջային փաթեթներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում