ՆՆարեկ Սահակյան

Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնք տանող 3,8 կմ ավտոճանապարհը

Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնք տանող 3,8 կմ ավտոճանապարհը

ԱՀ պետական միջոցներով կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնք տանող 3,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, «Արցախպրես»-ին հայտնել է Խնձրիստանի համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանը:

Համայնքապետի խոսքով՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ իրականացվում են հողային աշխատանքներ:

«Սալապատման ծրագրի շրջանակներում համայնքում կատարվել է 2600 քառ. մ աղյուսապատում. այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան: Ի դեպ, սալապատման աշխատանքների մի մասը իրականացվում է գյուղի բնակիչների ուժերով» ,- տեղեկացրել է համայնքի ղեկավարը:

Խոսելով Խնձրիստան համայնքի առաջնահերթ խնդիրների մասին՝ Ա. Ավանեսյանն ասել է, որ գյուղի բնակիչներն օրվա ընթացքում 1 ժամով են ջուր ստանում. կան տներ, որտեղ ջուրն ընդհանրապես չի հասնում:

«Արդեն հինգ տարի է, ինչ համայնքը ջրի խնդիր ունի: Այս հարցով դիմել ենք Ասկերանի շրջվարչակազմին և հուսով ենք՝ հնարավորինս կարճ ժամկետում հարցին լուծում կտրվի»,- ավելացրել է Ա. Ավանեսյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում