ԳԳայանե Թամամյան

Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը

Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը

Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի) - Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 6 + 800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ): Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ՝ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե  ծածկի տեղադրում։

Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։

Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում