ՄՄարիամ Մխիթարյան

Հնարավոր է ուղղաթիռի ռուս-թուրքական համատեղ արտադրությունը

Հնարավոր է ուղղաթիռի ռուս-թուրքական համատեղ արտադրությունը

Ռուսական Rostec պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպությանը կից Vertolety Rossii հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու հարցում՝ հայտնում է Anadolu Agency-ն։

Բոգինսկին նախ հիշեցրել է, որ 2019-ին Ռուսաստանը Թուրքիային 3 միավոր Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է մատակարարել, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքների համար։

Ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են համագործակցել նաև ուղղաթիռների տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում։

Հիշեցնենք, որ Բոգինսկին անցյալ տարի Մոսկվա այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ թուրքական ավիացիայի ու տիեզերագնացության արդյունաբերության ընկերության արտադրած պահեստամասերը կարող են օգտագործվել Ռուսաստանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում