ԼԼիլիթ Սեդրակյան

Պարզեցվում են բժշկական որոշ ապրանքների արտահանման կանոնները. ՊԵԿ

Պարզեցվում են բժշկական որոշ ապրանքների արտահանման կանոնները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 03.04.2020 թ. թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ մաքսային գործառնություններ կատարելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015 թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է և (կամ) սահմանափակված է մինչև 2020 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային մարմինների կողմից այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում