ԳԳայանե Թամամյան

Սեպտեմբերի 1-16-ը կդադարեցվի Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկությունը

Սեպտեմբերի 1-16-ը կդադարեցվի Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկությունը

Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում