ԳԳայանե Թամամյան

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու երթևեկության համար

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու երթևեկության համար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին և 23-ին՝ ժամը 14.00-19.00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում