ՆՆարեկ Սահակյան

Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցեն «Սևիլիան» ու «Ինտերը»

Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցեն «Սևիլիան» ու «Ինտերը»

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը դարձավ «Ինտերը», որը կիսաեզրափակչում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Շախտյորի» դարպասը: Մինչ այդ վճռորոշ խաղին մասնակցելու իրավունք էր ձեռք բերել «Սևիլիան»` պայքարից դուրս թողնելով «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Դյուսելդորֆ քաղաքում Դոնեցկի «Շախտյորի» դեմ կայացած կիսաեզրափակչում «Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեցին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դ՛Ամբրոզիոն: Կոնտեի թիմի առավելությունն ակնհայտ էր: Եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 21-ին։

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում