Կկառուցվի նոր ջրագիծ և ջրահավաք մի քանի ավազան. ԱՀ նախագահ

«Անցած կիրակին անց եմ կացրել Ասկերանի շրջանում: Եղել եմ շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում: Տեղում պատասխանատուների հետ քննարկել եմ տարածքը ոռոգման կայուն ջրամատակարարմամբ ապահովելու հարցը: Խնդրի համալիր լուծման համար տվել եմ համապատասխան հանձնարարականներ, ըստ որոնց՝ կկառուցվի նոր ջրագիծ և ջրահավաք մի քանի ավազաններ:









